Թեհրան

Մահացել է իրանահայ ազգային-հասարակական վաստակաւոր գործիչ Հրաչ Զարիֆեանը

«ԱԼԻՔ» – Ցաւով տեղեկացանք, որ փետրւարի 9-ին, յետ կարճատեւ հիւանդութեան, Երեւանում մահացել է իրանահայ ազգային-հասարակական վաստակաւոր գործիչ Հրաչ Զարիֆեանը:

Մեծ է Հրաչ Զարիֆեանի ներդրումը թեհրանահայ համայնքի վերջին չորս տասնամեակների ազգային-հասարակական կեանքում: Ակնառու է յատկապէս նրա գործունէութիւնը Հ. Մ. «Արարատ» կազմակերպութիւնում, որտեղ նա թողել է նւիրւած աշխատանքի անջնջելի հետք:

Հրաչ Զարիֆեանի յուղարկաւորութեան եւ թաղման կարգի մասին կը տեղեկացնենք յաջորդիւ:

Առնչւող Յօդւածներ

Back to top button