Թեհրան

ՀՈՒՍԿ-ի նախաձեռնութեամբ դասախօսական երեկոյ

«ԱԼԻՔ», Կ.Դ. – Հայկական հարցերի ուսումնասիրութեան կենտրոնի (ՀՈՒՍԿ) նախաձեռնութեամբ՝ երէկ երեկոյեան հաստատութեան կենտրոնատեղիում կազմակերպւել էր դասախօսական երեկոյ:

Օրւայ դասախօս էր հրաւիրւել Թեհրանի Պետական համալսարանի քաղաքական գիտութիւնների եւ իրաւաբանական ֆակուլտետի ռեկտոր, դոկտ. Էբրահիմ Մոթաղին: Նրա դասախօսութեան թեման էր. «Կոնֆլիկտը՝ լուսանցքում, ճգնաժամը՝ կենտրոնում. Հարաւային Կովկասի միջազգային ճգնաժամի ապագան»:

Դասախօսութեան սկզբում Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի նախագահ Իսիկ Իւնանէսեանը ներկայացրեց դասախօսին եւ ներկաներին հրաւիրեց մէկ րոպէ յոտնկայս յարգելու օրերս իր մահկանացուն կնքած միջազգային յարաբերութիւնների դոկտոր, արտաքին քաղաքականութեան փորձագէտ եւ Իրանի համալսարանների դասախօս դոկտ. Դաւուդ Հերմիդաս Բաւանդի յիշատակը:

Դասախօսը իր ելոյթի ընթացքում անդրադարձաւ Իրանի, Հայաստանի, Ադրբեջանի կարգավիճակին, ընթացող իրադարձութիւններին եւ ապագայ հնարաւոր զարգացումներին:

Առնչւող Յօդւածներ

Back to top button