Գաղափարական

Յեղափոխական գործի մարգարէն

Այսօր Հայ Յեղափոխական Դաշնակցութեան հիմնադիր երրորդութեան անդամ, Ռոստոմի (Ստեփան Զօրեան) ծննդեան օրն է։ Նա ծնւել է 1867 թւականի յունւարի 18-ին, Նախիջեւան գաւառի Ցղնա գիւղում:

Ռոստոմը Դաշնակցութեան կամքի մարմնաւորումն էր, նրա երկաթէ բռունցքը։

Յեղափոխական գործի մարգարէն, ով յեղափոխութիւնը խօսքից գործի վերածեց։

«Յեղափոխութիւնը նախ գործ է, յետոյ գաղափար, ա՛յս է ճշմարտութիւնը: Աւելի ճիշտ՝ յեղափոխութիւնը գործ է գաղափարի համար»,- ժամանակին ասել է նա:

Գործի մարդ, ում համար չկային մեծ կամ փոքր, կարեւոր կամ անկարեւոր, առաջնային կամ երկրորդական գործեր։ Կային միայն գործեր, որոնք պէտք է կատարւէին՝ յանուն հայ յեղափոխութեան եւ հայ ժողովրդի ազատագրման պայքարի յաղթանակի։

Ճակատագրի տնօրինմամբ, Ռոստոմն իր մահկանացուն կնքեց 1919 թւականի յունւարի 19-ին, երբ ընդամէնը նախորդ օրը բոլորել էր իր 52-ամեակը:

ԽՄԲ.

Առնչւող Յօդւածներ

Back to top button