Այլ

«Չեմ պարելու, խոստանում եմ». Շոլցը գրանցւել է TikTok-ում

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը գրանցւել է TikTok սոցկայքում՝ խոստանալով, որ պարային հոլովակներ չի հրապարակելու, ինչպէս որ անում են հարթակի երիտասարդ օգտատէրերը, գրում է The Guardian-ը:
«Չեմ պարելու, խոստանում եմ», – նշել է կանցլերը: Շոլցը դարձել է հերթական արեւմտեան առաջնորդը, որը միացել է չինացիներին պատկանող սոցիալական մեդիա հարթակին՝ չնայած անվտանգութեան համատարած մտահոգութիւններին:

ԱՄՆ նախագահ Ջօ Բայդէնը TikTok-ում գրանցւել է փետրւարին՝ այս տարւայ նոյեմբերին ԱՄՆ նախագահական ընտրութիւնների ժամանակ երիտասարդ ընտրողներին գրաւելու համար:

Առնչւող Յօդւածներ

Back to top button