Քաղաքական

«Երեւանի դպրոցներում ահաբեկչութեան մասին կեղծ լուրերի հետեւում այլ երկրների յատուկ ծառայութիւններն են». Սամւէլ Մարտիրոսեան

Տեղեկատւական անվտանգութեան մասնագէտ Սամւէլ Մարտիրոսեանն իր էջում զգուշացրել է, որ «Տելեգրամ»-ով կեղծ տեղեկութիւններ են տարածւում դպրոցների վերաբերեալ ույորդորել է զերծ մնալ խուճապ տարածելուց:

«Յարգելի հայրենակիցներ։ Երէկւանից Տելեգրամով տարածւում են բաւականինսահմռկեցուցիչ յայտարարութիւններ, որոնք վերաբերում են դպրոցներին: Չէի ուզում գրել, մինչեւ հարցը կը լուծւի, բայց խուճապը արդէն տարածւել է։ Եթէ կարճ` ապա յայտարարութիւնները բառացիօրէն կրկնում են կեղծիքներ, որոնք տարածւել են այլ երկրներում, բազմաթիւ այլ քաղաքներում, ամիսներ առաջ ու հէնց հիմա էլ»,- գրել է նա` շեշտելով` միակ վտանգը, որ տեսնում է, այն է, որ աղմուկն ինչոր մէկի համար դրդապատճառ չդառնայ:

Ո՞վ է կանգնած այս ամենի հետեւում։ Կարծում եմ, այլ երկրների յատուկ ծառայութիւններ, որոնք զբաղւում են հիբրիդային յարձակումներով։

Ո՞ր երկրների։ Շատ չեն կասկածեալները, ձախ ձեռքիս մատերի 40%-ով կարող ենք թւարկել»։

Մարտիրոսեանի խօսքով` մտահոգիչ է նաեւ այն, որ կեղծիքն այսքան արագ խուճապ առաջացրեց:

Յիշեցնենք՝ տեղեկատւական անվտանգութեան փորձագէտ Արթուր Պապեանը եւս զգուշացրել էր, որ տարածւող տեղեկատւութիւնը կեղծիք է:

Առնչւող Յօդւածներ

Back to top button