Հայաստան - ԱրցախՄիջազգային

Քաղտեխնոլոգ. «Արեւմուտքից ու Ռուսաստանից կայ կոնսենսուս՝ փոխելու ղեկավարին»

Alpha News-ի ուղիղ եթերում քաղտեխնոլոգ Կարէն Քոչարեանն ասել է՝ դրսից են ուզում, որ Հայաստանում ընտրութիւններ լինեն։

«Քանի դեռ այս իշխանութիւնը չի ֆիքսել, որ Հայաստանում ընտրութիւններ ուզում են դրսից, նշանակում է՝ իրենց համար վտանգաւոր է։ Իրենք էին այդ ինֆորմացիայի արտահոսքերը անում։ Ճիշտ է՝ չէին ասում, որ ընտրութիւններ լինելու են, բայց չէին էլ հերքում։ 2-3 օր առաջ Ալէն Սիմոնեանը փաստացի հերքեց՝ ասելով, որ իրենք պատասխանատւութիւնից չեն փախչելու։ Իհարկէ, ծիծաղելի է այդ արտայայտութիւնը մի ուժի կողմից, որը միշտ պատասխանատու է, բայց մեղաւոր չէ։

Սահմանադրութեան մասով չեն հերքել, ես չեմ լսել ոչ մի տեղ, որ ասեն՝ չէ, չեն ուզում փոխել։ Առայժմ դրա, յամենայնդէպս, կոշտ հերքում, ինչպէս Ազգային ժողովի ընտրութիւնների մասով էր, չեմ լսել, միգուցէ եղել է։ Որովհետեւ դա նաեւ գալիս է նրանից, որ, կարծում եմ, նաեւ հարցումներ են արւել։ Ենթադրում եմ նրա համար, որ հասկանան՝ իշխող ուժի վարկանիշը գնալով ընկնում է, ընդ որում՝ բաւականին սրընթաց է ընկնում»,- ընդգծել է Կարէն Քոչարեանը։

Քաղտեխնոլոգը նկատել է՝ մարզերում աւելի շատ են իշխող ուժի կողմնակիցները, քան մայրաքաղաքում։

«Երկու տարի յետոյ, երբ լինեն հերթական ընտրութիւնները, այդտեղ իշխանութեան շանսերն արդէն կը լինեն զրոյական։ Պարզ է, որ մարզերում աւելի շատ են իշխանութեան կողմնակիցները, քան Երեւանում։ Երեւանի մոդելով՝ երեւի թէ ուզում էին նաեւ անցկացնել Ազգային ժողովի ընտրութիւնները։ Ունեմ տւեալներ, փորձ են արել ընտրութիւններ անցկացնելու, տեսել են՝ չի ստացւում, հասկանում են, որ արդէն կայ կոնսենսուս ե՛ւ Արեւմուտքից, ե՛ւ Ռուսաստանից՝ փոխելու առնւազն այս ղեկավարին։

Եթէ ղեկավարը իշխող ուժից լինի, առաջինը հէնց ինքն է ամէն ինչը ներսից քանդելու, սովորաբար այդպէս է լինում։ Ոչ թէ փոխանցում են իշխանութիւնը, սովորաբար հէնց փոխողը ինքն էլ սկսում է աւիրել այն, ինչ եղել է»,- եզրափակել է քաղտեխնոլոգը։

Առնչւող Յօդւածներ

Back to top button