Հայաստան - Արցախ

Այսօր Արցախեան քառօրեայ պատերազմի անմահ զոհերի յիշատակի օրն է

«ԱԼԻՔ»- 8 տարի առաջ, այս օրը` 2016 թւականի ապրիլի 2-ին սկսւեց Արցախեան քառօեայ պատերազմը։ Պատերազմի ընթացքում Հայոց բանակի ստորաբաժանումներն ու մարտի դաշտ շտապած կամաւորականները հերոսական դիմադրութիւն ցոյց տւեցին ոսոխին, նրան ստիպելով պատերազմի մեկնարկից ընդամէնը չորս օր անց, ռուսական կողմի միջնորդութեամբ դիմել զինադադար հաստատելու։

Մեր տղաները սեփական կեանքի գնով, փորձեցին պահպանել իւրաքանչիւր դիրք ու խրամատ, թշնամուն չյանձնելով ոչ մի թիզ հող։

Փա’ռք յանուն Հայրենիքի ընկած բոլոր քաջարի մարտիկների յիշատակին։

Առնչւող Յօդւածներ

Back to top button