Հայաստան - Արցախ

«Այսօր Ոսկեպարն այլեւս դարձել է պայքարի եւ յաղթանակի խորհրդանիշ». Բագրատ Սրբազան

«Այսօր մենք կանգնած ենք վճառական ժամանակների մէջ։ Այսօր Ոսկեպարն այլեւս դադարել է լինել որպէս գիւղ, աշխարհագրական տարածք, այն դարձել է պայքարի եւ յաղթանակի խորհրդանիշ»,- Տաւուշի մարզի Ոսկեպար գիւղի Սուրբ Աստւածածին եկեղեցում Աւետման պատարագից յետոյ ասաց Տէր Բագրատ եպիսկոպոս Գալստանեանը:

Նա յայտնեց, որ մինչեւ այսօր Ոսկեպարը կարողացել է բեկել թշնամու ծրագիրը եւ այն կը կարողանայ միջոց դառնալ այն հասցնելու յարութեան յաղթանակի գագաթին։

«Ոսկեպարը թող հասցնի մեզ Արցախ»,-ասաց Սրբազանը եւ շարունակեց պատմել թէ ինչպէս են Սուրբ Աստւածածին եկեղեցում մինչեւ օծելը չղջիկներ բնակւել եւ կեղտոտել այն, իսկ օծումից յետոյ լքել են սրբավայրը։

«Այնտեղ, որտեղ մարդը հոգով, լոյսով ներկայ կը լինի, խաւարասէր չղջիկները չեն լինի»,- եզրափակեց Բագրատ Սրբազանը։

Առնչւող Յօդւածներ

Back to top button