Հայաստան - Արցախ

«Հայաստանը քաղաքականութեան սուբիեկտից վերածւել է քաղաքականութեան օբիեկտի». Արթուր Խաչատրեան

Օրեր առաջ հէնց ԱԺ ամբիոնից ՏՏ ոլորտի ամենավաստակաշատ ներկայացուցիչներից մէկն ասել էր՝ 90 այթիշնիկից 75 հազարը գնացել է Հայաստանից։ Անյարմար բան ստացւեց: Եկել էին, որովհետեւ դեմոկրատիա կայ, կոռուպցիա չկայ, հիմա մարդիկ գնում են: Այս մասին այսօր՝ ապրիլի 11-ին, Ազգային ժողովում հայտարարել է ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը Հայաստանի կառավարութեան ծրագրի 2023 թւականի կատարման ընթացքի եւ արդիւնքների մասին զեկոյցի քննարկումից յետոյ։

«Երեւի հրաշալի քաղաքական, տնտեսական պայմաններով է պայմանաւորւած, որ Հայաստանից անցած տարի հեռացել է 36 հազար 512 Հայաստանի անձնագիր ունեցող քաղաքացի։ Երեւի սրանով է պայմանաւորած, որ մենք 2023 թւականին 2022-ի նկատմամբ ունենք յանցագործութիւնների էական աճ, ընդ որում՝ առանձնապէս ծանր յանցագործութիւնները մեր երկրում աճել են 90 տոկոսից աւելի: Որեւէ մէկը չի ժխտում, որ Հայաստանում տնտեսական աճը պայմանաւորւած է ռուս-ուկրաինական պատերազմով։ Բիւջէի կատարողականի քննարկման ժամանակ ասացին՝ մարդիկ ու փողերը գալիս են Հայաստան, որովհետեւ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, որտեղ կոռուպցիա չկայ։ Հրաշք»,- ասել է նա:

Առնչւող Յօդւածներ

Back to top button