Միջազգային

Էրդողանը ընդունել է պարտութիւնը Թուրքիայի ՏԻՄ ընտրութիւններում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստովանել է, որ իշխող «Արդարութիւն եւ զարգացում» (ԱԶԿ) կուսակցութիւնը չի կարողացել ցանկալի արդիւնքների հասնել մարտի 31-ին կայացած տեղական ընտրութիւններում։

«Արդիւնքները կը վերլուծւեն, մենք դա անելու ենք ինքնաքննադատօրէն եւ օբիեկտիւօրէն։ Ժողովուրդը մեզ փոխանցել է իր ուղերձը, իր կամքն ու նախազգուշացումները»,- Էրդողանի խօսքը մէջբերում է ՏԱՍՍ-ը:

«Մենք ճշգրիտ եւ օբիեկտիւօրէն կը վերլուծենք այն ուղերձները, որոնք ազգը փոխանցել է մեզ քւէատուփերի միջոցով։ Կրկին խոստանում ենք մեր ժողովրդին եւ ողջ Թուրքիային. մենք անխոնջ աշխատելու ենք բարելաւելու մեր 85 միլիոն քաղաքացիներից իւրաքանչիւրի բարգաւաճումը, խաղաղութիւնը, անվտանգութիւնը եւ յոյսերը», – ասել է Էրդողանը:

Ըստ նախնական տւեալների՝ հիմնական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցութիւնն ընտրութիւններում ստացել է 37,3%, իսկ իշխող կուսակցութիւնը՝ 35,7%։

Ընդդիմութիւնը յաղթել է Թուրքիայի խոշոր քաղաքներում՝ Անկարայում, Անթալիայում, Բուրսայում, Իզմիրում, Ստամբուլում, Ադանայում։

Առնչւող Յօդւածներ

Back to top button