Միջազգային

Հռոմի պապը կրկին կոչ է արել դադարեցնել կրակը Գազայում

Հռոմի պապը կրկին կոչ է արել դադարեցնել կրակը Գազայի հատւածում: Նա խորը վիշտ է յայտնել Իսրայէլի աւիահարւածի հետեւանքով  «Համաշխարհային կենտրոնական խոհանոց» (WCK – World Central Kitchen) ՀԿ-ի կամաւորների մահւան կապակցութեամբ:

«Արմէնպրես»-ի հաղորդմամբ, այս մասին յայտնում է Euronews-ը՝ նշելով, որ Հռոմի պապը եւս մէկ անգամ կոչ է արել ապահովել մարդասիրական օգնութեան հասանելիութիւնն եւ անյապաղ ազատ արձակել գերիներին:

«Եկէք խուսափենք տարածաշրջանում հակամարտութիւնն ընդլայնելու անպատասխանատու փորձերից եւ աշխատենք, որպէսզի որքան հնարաւոր է շուտ դադարեցնենք այս եւ միւս պատերազմները, որոնք շարունակում են մահ ու տառապանք բերել աշխարհի շատ անկիւններում»,-յայտարարել է Հռոմի պապը:

Գազայի հատւածի կենտրոնում Իսրայէլի աւիահարւածի հետեւանքով զոհւել են «Համաշխարհային կենտրոնական խոհանոց» (WCK – World Central Kitchen) հասարակական կազմակերպութեան 7 աշխատակիցներ։

Զոհերի շարքում են Աւստրալիայի, Բրիտանիայի, Լեհաստանի քաղաքացիներ, ԱՄՆ-ի եւ Կանադայի երկքաղաքացիութիւն ունեցող աշխատակից եւ պաղեստինցիներ։ Նրանք եղել են զրահապատ մեքենաներում, որոնց վրայ պատկերւած է եղել WCK-ի տարբերանշանը։

Առնչւող Յօդւածներ

Back to top button