Իրան

Գեներալ Աշթիանի. «Իրանը որեւէ կողմի թոյլ չի տայ վտանգաւոր գործողութիւններ կատարել սահմանին»

«ԱԼԻՔ» – Իրանն իր ազգային շահերն ու ժողովրդին պաշտպանում է մեծ եռանդով եւ առանց որեւէ վերապահումների: Այս մասին երէկ՝ յունւարի 17-ին յայտարարել է պաշտպանութեան նախարար գեներալ-մայոր Մոհամմադռեզա Աշթիանին՝ Իդլիբում եւ Էրբիլում ԴԱԷՇ ահաբեկչական խմբաւորման կայանատեղերի եւ սիոնիստական ռեժիմի հետախուզութեան՝ «Մուսադ»-ի կենտրոնի դէմ հրթիռային հարւածներից յետոյ։ Հաղորդում է «Թասնիմ»-ը:

Յունւարի 16-ի վաղ առաւօտեան սիրիական Իդլիբում եւ Իրաքեան Քուրդստանի Էրբիլում գտնւող թիրախների ուղղութեամբ ԻՅՊԿ օդատիեզերական ուժերի կողմից հասցւած հրթիռային հարւածների մասին լրագրողների հարցին ի պատասխան նախարարն ասել է.«Մենք սահմաններ չենք դնում մեր ազգային շահերի եւ ժողովրդի պաշտպանութեանն ուղղւած միջոցառումներում եւ նման միջոցներ կը ձեռնարկենք հզօր կերպով»։

Վերահաստատելով Իրանի յարգանքը այլ պետութիւնների ինքնիշխանութեան, շահերի եւ կանոնակարգերի նկատմամբ՝ գեներալ Աշթիանին յստակեցրել է, որ Իրանը որեւէ կողմի թոյլ չի տայ վտանգաւոր գործողութիւններ կատարել երկրի սահմանին։

«Մենք կարձագանգենք ցանկացած տարածքից Իրանի Իսլամական Հանրապետութեան դէմ ուղղւած սպառնալիքներին»,- ընդգծել է նա։

Առնչւող Յօդւածներ

Back to top button