ԻրանՄիջազգային

ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչութիւն. «Իրանի, նրա շահերի եւ քաղաքացիների վրայ ցանկացած յարձակում կարժանանայ վճռական պատասխանի»

«ԱԼԻՔ» – ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչութիւնը հերքել է վերջին երկու օրւայ ընթացքում ԱՄՆ-ի կողմից Իրանին բազմաթիւ պատգամներ ուղարկելու մասին լուրերը եւ յայտարարել, որ Իրանի տարածքի, նրա շահերի կամ սահմաններից դուրս նրա քաղաքացիների վրայ ցանկացած յարձակում կարժանանայ վճռական պատասխանի։

Պատասխանելով վերջին երկու օրւայ ընթացքում ԱՄՆ-ի կողմից, միջնորդաւորւած ձեւով իրանին յղւած պատգամների եւ Իրանի պատասխանի մասին լրագրողների հարցերին, ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչութիւնն յստակեցրել է. «Նման պատգամներ չեն փոխանակւել: Այնուամենայնիւ, Իրանի Իսլամական Հանրապետութեան հիմնարար քաղաքականութիւնն է, որ եթէ որեւէ երկիր յարձակւի Իրանի տարածքի կամ նրա շահերի եւ Իրանի սահմաններից դուրս գտնւող քաղաքացիների վրայ, կարժանանայ վճռական եւ ուժեղ պատասխանի»:

Յիշեցնենք, որ Արեւմտեան որոշ լրատւամիջոցներ լուրեր են հաղորդել այն մասին, որ վերջին երկու օրւայ ընթացքում Վաշինգտոնը բազմաթիւ պատգամներ է յղել Իրանին առ այն, որ չի ցանկանում լայնածաւալ պատերազմ Մերձաւոր Արեւելքում, եւ զգուշացրել, որ լարւածութեան ընդլայնումն ԱՄՆ-ի կուղեկցւի համապատասխան գործողութիւններով: Իսկ Թեհրանն իր հերթին զգուշացրել է, որ Իրանի տարածքի վրայ յարձակումը իր կարմիր գիծն է, որը կարժանանայ համաչափ եւ համարժէք պատասխանի:

Առնչւող Յօդւածներ

Back to top button