Իրան

Իսրայէլի վրայ Իրանի յարձակման տասը հնարաւոր հետեւանքները եւ դասերը

Իսրայէլի վրայ Իրանի յարձակման տասը հնարաւոր հետեւանքները եւ դասերը՝

Media-geopolitics-ի մեկնաբանութեամբ

  1. 1. Իրանի եւ Իսրայէլի միջեւ 45-ամեայ սառը պատերազմը վերասահմանեց իր կարմիր գծերը:
  2. 2. Իրանի Իսլամական Հանրապետութեան կողմից սպասւածից աւելի մեծ յարձակումը, ցոյց տւեց ԱՄՆ-ի, որպէս դաշնակիցներին պաշտպանող կողմի խոցելիութեան սահմանները։
  3. Իսրայէլի գործօնը, որպէս զսպող ուժ թուլացաւ, միաժամանակ ակնյայտօրէն ԱՄՆ-ի պաշտպանութեանն ապաւինելու Իսրայէլի կարիքը ցայտուն դարձաւ:
  4. Իրանի Իսլամական Հանրապետութեան ռազմական հնարաւորութիւններն այժմ լուրջ փորձութեան ենթարկւելու կողքին, յատուկ ուշադրութեան կենտրոնում են։
  5. Աշխարհում դեսպանատների վրայ ռազմական յարձակումների գնի բարձրացումը եւս Իրանի վճռորոշ պատասխանի արդիւնքներից կարող է լինել:
  6. Իրանի Իսլամական Հանրապետութեան վարկանիշն աճ է արձանագրել պաղեստինցիների եւ արաբ-մահմեդական համայնքների շրջանում՝ անկախ հակամարտութիւնը շարունակելու վտանգից ու արդիւնքից:
  7. Իրանի Իսլամական Հանրապետութեան ազդեցութեան մեծացում՝ Մերձաւոր Արեւելքի խնդիրներում, իհարկէ եթէ այն աւելի լուրջ հակամարտութեան առիթ չդառնայ:
  8. Իրանի ներքին քաղաքականութեանն ընբռնումով մօտենալը նրա արտաքին քաղաքականութեան դոկտրինան հասկանալու միակ բանալին է:
  9. 9. Իրանը կը շարունակի աջակցել «Հեզբօլլահ»-ի կրակային հզօրութեանը Իսրայէլի հետ ապագայ հնարաւոր առճակատման ֆոնին:
  10. 10. Եթէ Իսրայէլն իր ուղղութիւնը պաշտպանութիւնից յարձակման փոխի, Իրանի Իսլամական Հանրապետութիւնը կարող է ակտիւացնել իր միջուկային ծրագրերը։

***

-Ամերիկեան անկախ փորձագիտական շրջանակները սխալ են որակել Իրանի հիւպատոսութեան շէնքի վրայ Իսրայէլի յարձակումը:

-NBC-ի համաձայն՝ տարբեր առիթներով ԱՄՆ-ի պաշտօնեաներն ափսոսանք են յայտնել ապրիլի 1-ին Սիրիայում Իրանի հիւպատոսութեան շէնքի վրայ յարձակման Իսրայէլի որոշման կապակցութեամբ։

-Նրանց խօսքով՝ իսրայէլցիները սխալ հաշւարկումներով են նման յարձակմանն անցել, առանց մտածելու հետեւանքների մասին եւ չեն պատկերացնում, թէ դա ինչպէս կարող է ազդել ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդներին ազատ արձակելու բանակցութիւններով պայմանաւորւած Գազայի գործողութիւնների վրայ: Կառավարութեան բարձրաստիճան պաշտօնեաներից մէկն էլ ամերիկեան խոշոր լրատւամիջոցին յայտնել է, թէ չի կարծում, որ Իսրայէլն ունի մտածւած ռազմավարութիւն:

«Իսրայէլցիների ընդունած ռազմավարական որոշումները միշտ չէ, որ լաւն են»,- ակնարկով նշել է պաշտօնեան:

«Դամասկոսում Իրանի հիւպատոսարանը թիրախաւորելով կարող էր աղէտալի հետեւանքներով լարել Գազայի հակամարտութիւնը»,- յաւելել է ռազմական փորձագէտը եւ ռազմական գործողութիւններում Իսրայէլի մօտեցումը «անխոհեմ» է որակել։

-Սիոնիստական լրատւամիջոցները, յղում անելով ռեժիմի ռազմական առաջնորդներին, յայտնում են, որ Իրանը արձակել է 185 մահապարտ անօդաչու թռչող սարք, 36 թեւաւոր հրթիռ եւ 110 մարտավարական ու բալիստիկ հրթիռ։ Կրակոցների մեծ մասը հնչել են Իրանի ներսից, իսկ շատ փոքր մասը՝ Իրաքից ու Եմէնից:

-Իսրայէլի կողմից խիստ ցենզուրայի ենթարկւած տեղեկատւական դաշտի արտահոսքի համաձայն՝ Իրանին յաջողւել է ոչնչացնել մի քանի ռազմական կայանքներ, մեծ մասը Իսրայէլի հարաւային գօտում, մասնաւորապէս՝ Նեգեւի աւիաբազայի եւ բանակային կայանքները։

-Տեղեկութիւնների համաձայն՝ Նեգեւում գտնւող Նեւաթիմ աւիաբազան, որտեղ տեղակայւած են F-16 եւ F-35 ինքնաթիռները, խոցւել է իրանական բալիստիկ հրթիռներով եւ բռնկւել:

-Քչերն էին կանխատեսում, որ «Անսարօլլահ»-ը կը կարողանայ սիոնիստական ​​ռեժիմի պատկերացրած հաւասարումները խախտել, միեւնոյն ժամանակ՝ արտատարածաշրջանային ուժերի համար բարդութիւններ ստեղծել:

«Իրան» օրաթերթի վերլուծաբան Հոսէյն Ֆաթեմին գրած ակնարկով վերլուծել է Եմէնի «Անսարօլլահ»-ի զսպող ուժի դերը՝ յիշեցնելով ջրային միջանցքների ու նաւարկութեան  ուղիների խափանումը Ֆրանսիային եւս ստիպել է սիոնիստներին աջակցելու իր քաղաքակնութեանը յետեւելով՝ աւելի հզօր ներկայութիւն ապահովել Կարմիր ծովում: Փորձագէտի համաձայն՝ Ֆրանսիան Կարմիր ծովում հաստատւած իր տակտիկական ռազմանաւը փոխարինել է Միջերկրական հասած միջուկային «Շառլ դը Գոլ» աւիակիրով:

Աղբիւրի համաձայն՝ Եմէնում Al-Alam News Network-ի թղթակիցը նշել է, որ ուրբաթ օրը խորհրդանշական ռազմածովային եւ ցամաքային զօրավարժութիւնների ժամանակ Եմէնի «Անսարօլլահ»-ի 12 հազարանոց ստորաբաժանումները  յարձակւել են ԱՄՆ-ի, Անգլիական եւ սիոնիստական դրօշը կրող  նաւերի վրայ։

«Անսարօլլահ»-ը յստակ նշել է, որ Կարմիր ծովը եւ Ադէնի ծոցը անվտանգ են բոլոր նաւերի համար, բացառութեամբ՝ «չարորակ եռեակ կոալիցիայ»-ի (ԱՄՆ, Իսրայէլ, Մեծ Բրիտանիա եւ նրանց աջակիցների) նաւերի:

Առնչւող Յօդւածներ

Back to top button