ԻրանՄիջազգայինՔաղաքական

Հայեացք Թեհրանից. Պաղեստին-Իսրայէլ հակամարտութիւնը յստակ ուղերձ էր Ադրբեջանին

«Թուրք-ադրբեջանական տանդեմը էլ աւելի մեծ ճնշումների գնով կը փորձի ստանալ «Զանգեզուրի միջանցք»-ը եւ ակնկալւող անկլաւները: Նրանք պատրաստ են ընդհուպ ռազմական ճանապարհով բացել միջանցքը: Պատերազմի պարագայում, ըստ իս, նրանք կը փորձեն միջանցքի օպերացիան իրականացնել Երասխից, որպէսզի այդ կերպ կարողանան, այսպէս ասած, մաքրւել, Իրանի կոշտ պատասխանից, պատճառաբանելով, որ Երասխի հատւածից ռազմական գործողութիւնը որեւէ սպառնալիք չի ներկայացնում Իրանի սահմաններին»,-անդրադառնալով թուրք-ադրբեջանական տանդեմի յաջորդ հնարաւոր քայլին, ասաց Հայ Դատի Թեհրանի գրասենեակի պատասխանատու Իսաակ Իւնանիսեանը, ապա անդրադառնալով Պաղեստին-Իսրայէլ հակամարտութեան հնարաւոր զարգացումներին, նկատեց.

-Թէ ինչ ազդեցութիւն կունենայ Իրանի վրայ Պաղեստին-Իսրայէլ հակամարտութիւնը, դեռ վաղ է կանխորոշել, բայց ես կարծում եմ, որ դա յստակ ուղերձ էր Ադրբեջանին, որը իր յոյսերը կապել էր Իսրայէլի հետ: Որովհետեւ վերջին գործողութիւնները ապացուցեցին, որ Իսրայէլը թէ՛ ռազմական, թէ՛ անվտանգային  առումով այն հզօր երկիրը չէ, որը ներկայանում է: Երկրորդ, այս ամէնը Իրանի կողմից եւս ուղերձ էր Իսրայէլին, մասնաւորապէս, որ յանկարծ Իսրայէլը չփորձի խաղեր տալ Իրանի սահմաններում:

«Iravunk.com»

Առնչւող Յօդւածներ

Back to top button