Մարզական

Ֆուտբոլի Ասիայի գաւաթ. Խմբային փուլի առաջին տուրն աւարտւեց առանց անակնկալների

«ԱԼԻՔ» – Ֆուտբոլի Ասիայի գաւաթում աւարտւեցին խմբային փուլի առաջին տուրի հանդիպումները:

Երէկ՝ յունւարի 16-ին, F խմբում կայացաւ երկու հանդիպում: Առաջին խաղում Թայլանդի հաւաքականն առանց մեծ դժւարութիւնների, 2:0 հաշւով պարտութեան մատնեց Կիրգիզստանի ընտրանուն: Երկրորդ խաղում էլ Սաուդական Արաբիան 2:1 հաշւով առաւելութեան հասաւ Օմանի հաւաքականի նկատմամբ:

Այսօր՝ յունւարի 17-ին կը մեկնարկի խմբային փուլի երկրորդ տուրը: Առաջին հանդիպումները կը կայանան A խմբում: Լիբանանի հաւաքականը կը մրցի Չինաստանի հետ, իսկ Տաջիկստանը՝ Կատարի հետ:

Առնչւող Յօդւածներ

Back to top button