Մարզական

Մեսսիի խաղաշապիկների հաւաքածուն վաճառւել է 7.8 միլիոն դոլարով

Ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Արգենտինայի հաւաքականի աւագ, ամերիկեան «Ինտեր Մայամի»-ի 36-ամեայ յարձակւող, «Ոսկէ գնդակ»-ի 8-ակի դափնեկիր Լիոնէլ Մեսսիի խաղաշապիկների հաւաքածուն վաճառւել է Նիւ Եօրքի Sotheby’s աճուրդում 7.8 միլիոն դոլարով, հաղորդում է Daily Mail-ը։

Աճուրդի դրւած խաղաշապիկներով Մեսսին հանդէս էր եկել 2022թ․ աշխարհի առաջնութեան խմբային մրցաշարի երկու հանդիպումներում, փլէյ-օֆֆի երեք հանդիպումներում եւ եզրափակիչում։

Գումարի մի մասը կը յատկացւի բարեգործութեան։

Sport.news.am

Առնչւող Յօդւածներ

Back to top button