Մարզական

Ֆուտբոլի Ասիայի գաւաթ. Ցտեսութիւն Մանչինի Սաուդական Արաբիան հրաժեշտ տւեց մրցաշարին

«ԱԼԻՔ» – Կատարում ընթացող Ֆուտբոլի Ասիայի գաւաթում շարունակւում է 1/8-րդ եզրափակիչ փուլը:

Երէկ՝ յունւարի 30-ին կայացաւ եւս երկու հանդիպում: Առաջին խաղում Ուզբեկստանի ընտրանին մեծ խնդիրներ չունեցաւ Թայլանդի դէմ խաղում: Ուզբեկները յաղթեցին 2:1 հաշւով՝ Տաջիկստանից յետոյ դառնալով Կենտրոնական Ասիայի երկրորդ թիմը, որն իրաւունք ստացաւ հանդէս գալու 1/4-րդ եզրափակիչ փուլում:

Օրւայ երկրորդ խաղն այս փուլի կենտրոնական հանդիպումն էր: Միմեանց հետ ուժերը չափեցին մրցաշարի գլխաւոր ֆաւորիտներից երկուսը՝ Սաուդական Արաբիան եւ Հարաւայի Կորէան: Չափազանց դիտարժան պայքարում անցած այս հանդիպման հիմնական եւ լրացուցիչ ժամանակներն աւարտւեցին ոչ-ոքի՝ 1:1 հաշւով: Հանդիպման ճակատագիրը որոշեցին յետխաղային 11 մետրանոց հարւածները, որտեղ անվրէպ էին հարաւկորէացիները: Հարաւային Կորէան յաղթեց 4:2 հաշւով եւ դուրս եկաւ յաջորդ փուլ, իսկ Սաուդական Արաբիան դարձաւ այս մրցաշարի գլխաւոր ֆաւորիտներից առաջինը, որը դուրս մնաց հետագայ պայքարից:

Այսօր՝ յունւարի 31-ին կաւարտւի 1/8-րդ եզրափակիչ փուլը: Կը կայանայ երկու հանդիպում. Բահրէյն-Ճապոնիա, Իրան-Սիրիա:

Առնչւող Յօդւածներ

Back to top button