Մարզական

Աշխարհի գաւաթ․ Արթուր Դաւթեանը՝ ոսկէ մեդալակիր

Արթուր Դաւթեանը նւաճեց յենացատկի ոսկէ մեդալը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրէում անցկացւող սպորտային մարմնամարզութեան աշխարհի գաւաթի խաղարկութեան առաջին փուլում, որը վարկանիշային է Փարիզի Օլիմպիական խաղերի համար:

Եզրափակիչում Արթուր Դաւթեանն առաջին տեղը գրաւեց 14,933 միաւորով։ Որակաւորման փուլում Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզէ մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եւրոպայի կրկնակի չեմպիոնը վաստակել է 15.000 միաւոր՝ դարձեալ զբաղեցնելով առաջին տեղը։

Օղակների վարժութիւնում արծաթէ մեդալակիր էր դարձել Վահագն Դաւթեանը, որը եզրափակիչում վաստակել էր 14.500 միաւոր: Այս վարժութիւնում եզրափակիչ դուրս եկած Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Արթուր Աւետիսեանը 14.470 միաւորով 4-րդն էր:

Sport.news.am

Առնչւող Յօդւածներ

Back to top button