Թեհրան

Դատաիրաւական հարցերով «Սպասարկութեան սեղան» կազմակերպւեց «Նայիրի» սրահում

«ԱԼԻՔ», Կ. Դ.- Ս. Ծննդեան տօնի առիթով, Դատական ուժի փաստաբանների կենտրոնի նախաձեռնութեամբ եւ Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի ու Հ. Մ. «Սիփան» միութեան համագործակցութեամբ, «Նայիրի» սրահում, երէկ՝ դեկտեմբերի 24-ին կազմակերպւել էր «Սպասարկութեան սեղան»:

Միջոցառման նպատակն էր իրաւաբանական խնդիրներ ունեցող թեհրանահայ հայրենակիցներին անվճար խորհրդատւութեամբ օգնել: Այս մասին պատգամաւոր Արա Շահվերդեանը «Ալիք»-ի թղթակցի հետ զրոյցում, նշեց, որ դիմում է ներկայացւել տարբեր իրաւաբանների, ի շարս՝ հայ իրաւաբանների, որպէսզի իրաւաբանական հարցերի շուրջ նպաստեն այն հայրենակիցների իրաւաբանական հարցերի կարգաւորմանը, ովքեր հնարաւորութիւն չունեն դիմելու իրաւաբաններին:

Նա նշեց, որ մինչ այժմ զանազան ոլորտներում «Սպասարկութեան սեղաններ» են կազմակերպւել, մեր սիրելի հայրենակիցներին ծառայելու նպատակով, իսկ դեկտեմբերի 27-ին Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան կենտրոնատեղիում, Թեհրանի քաղաքապետ դոկտ. Զաքանիի եւ իմ նախաձեռնութեամբ ու Թեհրանի 8-րդ քաղաքամասի քաղաքապետարանի հովանաւորութեամբ կազմակերպւելու է «Սպասարկութեան սեղան», որի ընթացքում վերահասութիւն է տրւելու մեր հայրենակիցների հարցերին:

Առնչւող Յօդւածներ

Back to top button