Հայաստան - ԱրցախՄշակութային

«Համազգային»-ի հրատարակութիւնների շնորհանդէս՝ Գորիսում

Մեծն Յովհաննէս Թումանեանի ծննդեան եւ Գիրք նւիրելու օրւայ կապակցութեամբ «Համազգային» Հայ կրթական եւ մշակութային միութեան Երեւանի գրասենեակը Սիւնիքի մարզի Գորիս համայնքում նախաձեռնեց «Համազգային»-ի հրատարակութիւնների շնորհանդէս։

Հանդիպմանը ներկայ էին Գորիսի պետական համալսարանի դասախօսներ եւ ուսանողներ։

«Համազգային»-ի ընկերները ներկաներին պատմեցին «Համազգային» Հայ կրթական եւ մշակութային միութեան աշխարհասփիւռ կառոյցի գործունէութեան մասին, ներկայացրին Հայաստանի եւ Արցախի գրասենեակների կողմից հրատարակւած գրքերը։

Խօսք ասացին «Համազգային»-ի ԿՎ անդամ Արտաշէս Շահբազեանը, «Համազգային»-ի Երեւանի գրասենեակի տնօրէն Ռուզան Առաքելեանը, ազգագրագէտ Լեռնիկ Յովհաննիսեանը, գրականագէտ Նանար Սիմոնեանը, Սիւնիքի հայագիտական հետազօտութիւնների կենտրոնի ղեկավար Մհեր Քումունցը։

«Համազգային»-ի Երեւանի գրասենեակի կողմից հանդիպման մասնակիցները գրքեր նւէր ստացան։

«Համազգային»-ի Երեւանի գրասենեակ

Առնչւող Յօդւածներ

Back to top button