Մշակութային

Այսօր հայաստանեաց Առաքելական եկեղեցին նշում է Ս. Մարիամ Աստւածածնի Աւետման տօնը

Ապրիլի 7-ին Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին նշում է Ս. Մարիամ Աստւածածնի Աւետման տօնը: Այս օրը հռչակւել է, որպէս մայրերի եւ մայրութեան բերկրանքին սպասող կանանց օրհնութեան օր: Ապրիլի 7-ին բոլոր եկեղեցիներում ս. պատարագ է մատուցւում, եւ մայրութեան բերկրանքին սպասող կանանց օրհնութեան կարգ է կատարւում:
«Վեցերորդ ամսին Գաբրիէլ հրեշտակը Աստծոյ կողմից ուղարկւեց Գալիլիայի մի քաղաք, որի անունը Նազարէթ էր, մի կոյսի մօտ, որ նշանւած էր Յովսէփ անունով մի մարդու հետ՝ Դաւթի տնից: Եւ այդ կոյսի անունը Մարիամ էր:
Եւ հրեշտակը, գալով նրա մօտ, ասաց. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տէրը քեզ հետ է… մի՛ վախեցիր, Մարիա՛մ, որովհետեւ Աստծուց դու շնորհ գտար:
Եւ ահա՛ դու կը յղիանաս եւ կը ծնես մի որդի եւ նրա անունը Յիսուս կը դնես: Նա մեծ կը լինի եւ Բարձրեալի որդի կը կոչւի: … Ու նրա թագաւորութիւնը վախճան չի ունենայ»: (Ղուկ. Ա 26:33):
Հրեշտակապետի աւետիսն անակնկալ էր Մարիամի համար, քանի որ նա դեռ տղամարդ չէր ճանաչել: Սակայն, իմանալով իրողութիւնն, ասաց. «Ահաւասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը…» (Ղուկ. 1:38): Սա է աւետման այն գեղեցիկ պատմութիւնը, որ փոխանցել է մեզ Սուրբ գիրքը:

Առնչւող Յօդւածներ

Back to top button