Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Փաշինեան-Շոլց-Ալիեւ հանդիպմանը պայմանաւորւածութիւն է ձեռք բերւել շարունակել աշխատանքները խաղաղութեան պայմանագրի շուրջ

Միւնխէնի անվտանգութեան համաժողովի շրջանակում, երէկ՝ փետրւարի 17-ին տեղի է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումը:

Քննարկւել են Հայաստան-Ադրբեջան յարաբերութիւնների կարգաւորման գործընթացը եւ տարածաշրջանում խաղաղութեան ու կայունութեան ապահովմանն ուղղւած քայլերը:

Պայմանաւորւածութիւն է ձեռք բերւել շարունակել աշխատանքները խաղաղութեան պայմանագրի շուրջ:

Նշենք, որ եռակողմ ձեւաչափով հանդիպման աւարտից յետոյ, տեղի է ունեցել Փաշինեան-Ալիեւ երկկողմ ձեւաչափով հանդիպում, որ ընթացքում կողմերը քննարկել են յարաբերութիւնների կարգաւորման, խաղաղութեան համաձայնագրի ստորագրման եւ սահմանների սահմանազատման վերաբերեալ հարցեր։

Tert.am

Առնչւող Յօդւածներ

Back to top button