Հայաստան - Արցախ

Մատենադարանում ամփոփւել է իրանահայ նկարիչ Անդրէ Սեւրուգեանի 130-ամեակին նւիրւած երկօրեայ միջազգային գիտաժողովը

Մատենադարանում ամփոփւել է իրանահայ նկարիչ Անդրէ Սեւրուգեանի 130-ամեակին նւիրւած «Պատկերի պոէզիան» խորագրով երկօրեայ միջազգային գիտաժողովը: Հաղորդում է Մեսրոպ Մաշտոցի անւան հին ձեռագրերի գիտահետազօտական ինստիտուտի՝ Մատենադարանի ֆէյսբուքեան էջը:

Բարեկամ երկու ժողովուրդների պատմական ու գրական առնչութիւնների, անցեալի ընդհանրութիւնների ու մշակութային երկխօսութեան լաւագոյն օրինակների շուրջ էին մէկ տասնեակից աւելի թեմատիկ զեկոյցները: Ռ. Զալ «Շահնամէից»՝ «Սասնայ ծռեր».հօր եւ որդու կռիւը, «Հայերի մասին լեգենդները պարսկական 6-րդ դ.բանաստեղծութիւններում» , «Կնոջ կերպարը 20-րդ դ.իրանահայ կերպարւեստում» , «Անդրէ Սեւրուգեանի՝ որպէս նորարար նկարչի տեղը իրանական գեղանկարչութեան մէջ» , «Մատենադարանի գեղագիտական աշխատանքների դասակարգումը» եւ այլ բազում արժէքաւոր զեկոյցներ են ներկայացրել հայ եւ իրանցի բանախօսներ՝ Մատենադարանից, Իրանի Ֆարհանգեան, Իմամ Խոմէյնիի անւ.միջազգային, Թեհրանի, Հունգարիայի Պետեր Պազմանի անւան կաթոլիկ, Չինաստանի Սոչժոուի համալսարաններից:

Գիտաժողովի մասնակիցները նաեւ շրջայց են կատարել Մատենադարանի թանգարանում եւ ծանօթացել հայերէն եւ օտարալեզու ձեռագրերին, մշտական ւ ժամանակաւոր ցուցադրութիւններին:

Առնչւող Յօդւածներ

Back to top button