Հայաստան - ԱրցախՔաղաքական

Վարդան Ոսկանեան. «Հայաստանը հասցնելով անդունդի եզրին, բարբաջում են ինքնիշխանութեան մասին»

«ԱԼԻՔ» – Իրանագէտ Վարդան Ոսկանեանը սոցցանցերի իր էջերում, գրառում է կատարել՝ զուգահեռներ անց կացնելով Հայաստանի եւ Ադրբեջանի կարգավիճակների միջեւ՝ 2020 թւականի նոյեմբերի 9-ի եւ այսօրւայ դրութեամբ։

«2020 թ. նոյեմբերի 9-ին Բաքւի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք» հռչակւածում կային Արցախի, Ռուսաստանի, Թուրքիայի եւ միջազգային ահաբեկիչների զինւած ուժեր։ Այժմ դրանցից եւ ոչ մէկը չկայ։

Նոյն ժամանակ Հայաստանի Հանրապետութիւնում, երկկողմ պայմանագրի համաձայն՝ կար միայն ռուսական ռազմակայան, որը մնացել էր դեռեւս ԽՍՀՄ ժամանակներից։

Հիմա արհեստածին Ադրբեջանում չկայ եւ ոչ մի վերնոշեալ զինւած ուժ, իսկ Հայաստանում կան ռուսական զինւած ուժերի աշխարհագրութեան ընդլայնում, ադրբեջանական թշնամական օկուպացիոն ուժեր եւ եւրոպական դիտորդներ։

Պարադոքս է, բայց փաստ, որ մեր երկրի այսքան պակաս ինքնիշխանութեան պատասխանատուներն օրն ի բուն բարբաջում են հէնց ինքնիշխանութիւնից՝ Հայաստանը փաստացիօրէն հասցնելով անդունդի եզրին եւ, որն ամենանւաստացուցիչն է, դարձնելով Բաքւի բռնապետի թելադրանքից կախեալ պետութիւն»,- գրել է նա։

Առնչւող Յօդւածներ

Back to top button