Հայաստան - ԱրցախՔաղաքական

Նիկոլին պէտք է վռնդել իշխանութիւնից եւ կանգնեցնել նրա «պիլոտային ծրագիրը»

Տաւուշում հողերը յանձնելը Նիկոլ Փաշինեանը համարում է «պիլոտային ծրագիր»։ Ասում է՝ երաշխիք չկայ, որ դրանից յետոյ Ադրբեջանը չի յարձակւի, բայց յարձակման ռիսկերը կը նւազեն։ Օրւէլը գերեզմանում, իհարկէ, շուռումուռ է գալիս Նիկոլի խօսքերից յետոյ, բայց հիմա գրականութեան ժամ չէ։ Հիմա Հայաստանի ճակատագրի որոշման ժամն է։

Փաստօրէն, ի՞նչ է առաջարկում Նիկոլը։ Առաջարկում է Ադրբեջանի ուզածը տալ եւ յոյսով ապրել։ Յոյս ունենալ, որ Ալիեւը բարեհոգի կը գտնւի։ Ալիեւն, ի դէպ, իր բարեհոգութիւնն օրերս ցոյց է տւել։ Նա խորացրել է պահանջներն ու նախապայմանները՝ սահմանադրական փոփոխութիւններից մինչեւ «Զանգեզուրի միջանցք»։

Նիկոլն Ալիեւից ժամանակ է խնդրում, որ դրանք փուլ առ փուլ անի։ Հիմա Տաւուշն է, վաղը լինելու է Տիգրանաշէնը, յետոյ միջանցքը, յետոյ սահմանադրութիւնը, յետոյ ադրբեջանցիների վերադարձը Երեւան, Մասիս ու այլ բնակավայրեր, յետոյ Հայաստանի շրջափակումը, յետոյ…

Մի խօսքով, Նիկոլը Հայաստանը յանձնելու «պիլոտային ծրագիր» է իրականացնում, աւելի ճիշտ՝ ցուցահանդէս վաճառք։

Նմանատիպ «պիլոտային ծրագիր» նա իրականացրեց Արցախում։ Ասեց՝ նշաձողն իջեցնենք, որ լաւ լինի, խաղաղութիւն լինի, անվտանգութիւն լինի։

Նիկոլի այդ «պիլոտային ծրագրի» իրականացման արդիւնքում Արցախում հիմա հայ չկայ։ Արցախն ընկաւ։

Հիմա նոյնը նա անում է Հայաստանում։ Դա թոյլ չտալու համար պէտք է համազգային ընդվզում։ Նիկոլին պէտք է վռնդել իշխանութիւնից եւ կանգնեցնել նրա «պիլոտային ծրագիրը»։

7or.am

Առնչւող Յօդւածներ

Back to top button