Հայաստան - Արցախ

Որ Արցախի լուծարման փաստը անխուսափելի էր, ինչո՞ւ էիր գոռում՝ Արցախը Հայաստան է եւ վերջ

ՀՀԿ խօսնակ Էդւարդ Շարմազանովը «Ֆէյսբուք»-եան իր էջում գրում է

«Այ փորձանք, բա որ 2018-ին հասկացել ես Արցախի լուծարման փաստի անխուսափելիութիւնը. ինչո՞ւ էիր 2019-ին Ստեփանակերտում գոռում՝ Արցախը Հայաստան է եւ վերջ։

Ինչո՞ւ էիր 2018-ին յայտարարում, որ Արցախի անկախութեան միջազգային ճանաչումն անխուսափելի է։

Ինչո՞ւ 2019-ին մերժեցիր համանախագահների «5 պլիւս 2» տարբերակով խնդրի լուծումը։

Ինչո՞ւ էիր նոյն Շուշիում 2020-ին հպարտօրէն մասնակցում Արայիկ Յարութիւնեանի երդմնակալութեանը։

Ինչո՞ւ 5 հազար լոյսի նման տղէրքի վարի տւեցիր։

Ինչո՞ւ մերժեցիր 2020-ի հոկտեմբերի 19-ին Պուտինի պատերազմ դադարեցնելու առաջարկը։

Ինչո՞ւ էիր 2020-ի նոյեմբերի 25-ին յայտարարում, որ մեր ճանապարհը Արցախի անկախութեան ճանաչման միջազգայնացումն է՝ Ֆրանսիայի Սենատի ճանաչման ակտի օրինակով։

Ինչո՞ւ 2021-ի ընտրութիւններին հռչակեցիր «անջատում՝ յանուն փրկութեան» թէզը։

Այս ամենին կայ մէկ տրամաբանական բացատրութիւն. Փաշինեանը փաստացի հայ ազգի թշնամին է ու այս ամէնն արել է պայմանաւորւած։

Եթէ այլ բացատրութիւն կա՞յ՝ ասէք»,- գրել է Շարմազանովը։

«ԱԼԻՔ»- Յիշեցնենք, որ նախօրէին Նիկոլ Փաշինեանը յայտարարել էր, որ Արցախի Հանրապետութեան լուծարումն անխուսափելի էր:

Է. Շարմազանովը ակնարկել է նրա այս յայտարարութեանը:

Առնչւող Յօդւածներ

Back to top button