Միջազգային

Սիոնիստական պորտալ. «Ադրբեջանը համաձայնւել է Իրանին սահմանակից իր աւիաբազները տրամադրել Իսրայէլին»

«ԱԼԻՔ» – Սոցցանցերում, իրանական օգտագտէրերի մօտ լայն շրջանառութիւն է գտել Իրանի պատասխան հարւածից յետոյ, սիոնիստական Terror alarm լրատւական պորտալի հրապարակումը, որում նշւած է, թէ Բաքւի բարբարոսական վարչախումբն ինչպէս միշտ կանգնած է սիոնիստական ռեժիմի կողքին:

«Ի տարբերութիւն Թուրքիայի, որն անընդհատ դաւաճանում է ազատ աշխարհին, Ադրբեջանն Իսրայէլի իրական բարեկամն է:

Ադրբեջանը համաձայնել է Իրանի սահմանին կառուցած 3 նոր աւիաբազները մեզ տրամադրել, Իրանի վրայ օդային եւ ԱԹՍ-ների յարձակումների համար»,- գրել է սիոնիստական պորտալը:

Յ. Գ.- Ուշադրութիւն դարձրէք, թէ Հայաստանի սահմաններն ինչպէս են պատկերւած քարտէզում:

Առնչւող Յօդւածներ

Back to top button