Իրան

ԱԳՆ-ը դատապարտել է սիոնիստական ռեժիմի յանցագործութիւնը

«ԱԼԻՔ» – ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Նասեր Քանանին խստօրէն դատապարտել է նախօրէին սիոնիստական ռեժիմի կողմից Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի վրայ իրականացւած ահաբեկչական յարձակումը, որի արդիւնքում զոհւել են Իսլ. յեղափոխութեան Պահապանների կորպուսի (ԻՅՊԿ) 5 ռազմական խորհրդականներ:

Ըստ նրա՝ արդէն պարբերական բնոյթ կրող Սիրիայի ինքնիշխանութեան եւ տարածքային ամբողջականութեան նկատմամբ ոտնձգութիւններն ու նման ահաբեկչական յարձակումները, Դիմադրութեան շարժման դէմ մարտի դաշտում յանցագործ սիոնիստական ռեժիմի անկարողութեան եւ անօգնականութեան եւս մէկ ապացոյցն են:

«Սիոնիստական ռեժիմի կողմից Իրանի ռազմական խորհրդականների սպանութիւնը յստակ ցոյց է տալիս այս ահաբեկչական ռեժիմի եւ տարածաշրջանում գործող ահաբեկչական խմբաւորումների, ինչպէս նաեւ ԴԱԷՇ-ի միջեւ խորը եւ կազմակերպւած կապը»,- ասել է ԱԳՆ մամլոյ խօսնակը՝ յաւելելով. «Այս յանցաւոր գործողութեան քաղաքական, իրաւական եւ միջազգային հետապնդումից բացի, Իրանի Իսլամական Հանրապետութիւնն իրեն իրաւունք է վերապահում պատասխանել սիոնիստական ռեժիմի կազմակերպած ահաբեկչութեանը՝ համապատասխան վայրում եւ ժամանակին»:

Առնչւող Յօդւածներ

Back to top button