ԻրանՔաղաքական

Նախագահ Ռէյիսի. «Ցանկացած նոր արկածախնդրութիւն կարժանանայ աւելի ծանր պատասխանի»

«ԱԼԻՔ» – Սիոնիստական ռեժիմի ցանկացած նոր արկածախնդրութիւն կարժանանայ աւելի ծանր պատասխանի: Այս մասին յայտարարել է Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին՝ անդրադառնալով նախօրէին սիոնիստական ռեժիմի տարածքի վրայ Իսլ. յեղափոխութեան պահապանների կորպուսի յարձակմանը:

Նշելով, որ ԻՅՊԿ ուժերը դաս են տւել սիոնիստ թշնամուն, այաթ. Ռէյիսին ասել է, որ այդ յարձակումը Իրանի ժողովրդի հզօրութեան ու կանխարգելման ուժի ցուցադրութիւնն էր:

«Հետեւելով մեր երկրի զինւած ուժերի պատմական, հզօր եւ յաղթական գործողութեանը՝ ապրիլի 13-ի ռազմական յարձակմանը, որը ծրագրւել եւ իրականացւել է ի պատասխան Իրանի Իսլամական Հանրապետութեան նպատակների եւ շահերի դէմ սիոնիստական ռեժիմի ագրեսիւ գործողութիւնների, Իսլամական յեղափոխութեան պահապանների կորպուսը, երկրի բոլոր պաշտպանական եւ քաղաքական հատւածների հետ համագործակցութեամբ եւ համակարգմամբ, նոր էջ է բացել Իրանի հեղինակութեան պատմութեան մէջ եւ դաս տւել սիոնիստ թշնամուն», – ասել է նա:

«Ես ընդգծում եմ, որ Իրանի ազգի շահերի դէմ ուղղւած ցանկացած նոր արկածախնդրութիւն կը հանդիպի աւելի կոշտ եւ զղջման արժանի պատասխանի»,- յստակեցրել է Հանրապետութեան նախագահը:

Առնչւող Յօդւածներ

Back to top button