ԻրանՔաղաքական

Ամիր Աբդօլլահեանն ու Լաւրովը քննարկել են իրավիճակը Մերձաւոր Արեւելքում

«ԱԼԻՔ» –  ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանն իր ռուսաստանցի գործընկեր Սերգէյ Լաւրովի հետ հեռախօսազրոյցի ընթացքում պատմել է Իսրայէլի դէմ Թեհրանի ձեռնարկած միջոցառումների մասին։ Այս մասին յայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայութիւնը։

Հեռախօսազրոյցը տեղի է ունեցել երէկ՝ ապրիլի 14-ին, իրանական կողմի նախաձեռնութեամբ։

«Ուշադրութեան կենտրոնում էր Մերձաւոր Արեւելքում առկայ իրավիճակը: Իրանի ԱԳՆ ղեկավարը ռուսաստանցի գործընկերոջը տեղեկացրել է Թեհրանի ձեռնարկած միջոցառումների մասին՝ ի պատասխան ապրիլի 1-ին Դամասկոսում Իրանի դեսպանատան հիւպատոսական բաժանմունքի վրայ Իսրայէլի օդային հարւածի, որի հետեւանքով իրանցի պաշտօնեաներ էին զոհւել։

Նշւել է, որ տարածաշրջանում իրավիճակի լրացուցիչ սրումը եւ նոր` վտանգաւոր սադրիչ գործողութիւնները կարող են յանգեցնել Մերձաւոր Արեւելքում լարւածութեան աճի։

Նման սցենարների կանխարգելումը եւ դրանց արմատական ​​պատճառների վերացումը պէտք է դառնան ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի յատուկ առաջնահերթ ուշադրութեան առարկան։

Հաստատւել են կողմերի դիրքորոշումները յօգուտ Գազայի հատւածում անյապաղ հրադադարի, հրատապ հումանիտար խնդիրների լուծման եւ ուղիղ բանակցութիւնների համար ամուր պայմանների ստեղծման՝ պաղեստինա-իսրայէլական հակամարտութեան կարգաւորման վերաբերեալ  ՄԱԿ-ի բանաձեւերին համապատասխան»,- ասւած է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայութեան հրապարակած յայտարարութեան մէջ։

Առնչւող Յօդւածներ

Back to top button