ԻրանՔաղաքական

Ամիր Աբդօլլահեան. «Մենք մեր պատասխան հարւածում քաղաքացիական թիրախներ չենք սահմանել»

«ԱԼԻՔ» – «Օրինական պաշտպանութեան իրաւունքի սահմանում, Իսրայէլի դէմ պատժիչ գործողութեան սահմանափակ լինելը նշանակում է, որ մենք մեր պատասխան հարւածում քաղաքացիական թիրախներ չենք սահմանել, եւ չենք հարւածել տնտեսական կամ քաղաքացիական նշանակութեան որեւէ օբիեկտի»։ Այս մասին կազմակերպւած մամլոյ ասուլիսի ժամանակ յայտարարել է ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանը։

 «Օրինական պաշտպանութեան իրաւունքի իրացումը ցոյց է տալիս Իրանի պատասխանատու մօտեցումը տարածաշրջանային եւ միջազգային խաղաղութեան եւ անվտանգութեան նկատմամբ։ Այս պահին Իրանը մտադիր չէ շարունակել պաշտպանական գործողութիւնները, սակայն անհրաժեշտութեան դէպքում չի վարանի պաշտպանել իր օրինական շահերը ցանկացած նոր ագրեսիայից»,- յստակեցրել է նա։

Նա նշել է, որ Իրանը թիրախաւորել է այն աւիաբազան, որտեղից Սիրիայում Իրանի հիւպատոսութեան դէմ յարձակում էր եղել, ինչպէս նաեւ` հետախուզական կենտրոններ։

Ըստ նրա` գործողութիւնից 72 ժամ առաջ պաշտօնական Թեհրանը տեղեկացրել է տարածաշրջանի երկրներում իր բարեկամներին, քանի որ Իրանը մտածում է իր հարեւանների ու տարածաշրջանի անվտանգութեան մասին։

«Տարածաշրջանում մեր այն բարեկամներին, որտեղ ԱՄՆ-ն ռազմաբազա ունի յայտարարել ենք, որ մեր նպատակը Իսրայէլին պատժելն է, եւ մենք չենք ցանկանում թիրախաւորել ԱՄՆ բազաներն ու անձնակազմը»,- ասել է մեր երկրի ԱԳՆ ղեկավարը` յաւելելով. «Զգուշացրեցինք, որ եթէ ԱՄՆ-ն օգտագործի տւեալ երկրի օդային տարածքը Իսրայէլին պաշտպանելու համար, ստիպւած կը թիրախաւորենք նաեւ ԱՄՆ ռազմաբազաները»։

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին յղւած պատգամին, Ամիր Աբդօլլահեանը նշել է. «Մենք կիրակի վաղ առաւօտեան Սպիտակ տանը յղած ուղերձում յայտարարեցինք, որ մեր գործողութիւնները սահմանափակ են եւ նւազագոյն»։

Առնչւող Յօդւածներ

Back to top button