Մարզական

Ֆուտբոլի Ասիայի գաւաթ. 100%-անոց արդիւնք

Իրան-ԱՄԷ՝ 2:1

«ԱԼԻՔ» – Ֆուտբոլի Ասիայի գաւաթում շարունակւում է խմբային փուլի երրորդ տուրը:

Երէկ՝ յունւարի 23-ին B եւ C խմբերում պարզ դարձաւ ամէն ինչ: B խմբում Աւստրալիան եւ Ուզբեկստանը ոչ-ոքի՝ 1:1 խաղացին, իսկ Սիրիան նւազագոյն՝ 1:0 հաշւով պարտութեան մատնեց Հնդկաստանին: Այսպիսով, այս խմբում Աւստարլիան 7 միաւորով գլխաւորեց մրցաշարային աղիւսակը եւ առաջին տեղով դուրս եկաւ յաջորդ փուլ, իսկ Ուզբեկստանը 5 միաւորով զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը՝ նոյնպէս ապահովելով յաջորդ փուլի ուղեգիր: Սիրիան 4 միաւորով զբաղեցրեց երրորդ հորիզոնականը, իսկ Հնդկաստանը առանց միաւորի եզրափակեց մրցաշարային աղիւսակը:

C խմբում Իրանի հաւաքականն ուժերը չափեց ԱՄԷ-ի ընտրանու հետ: Հանդիպման ողջ ընթացքն անցաւ մեր ֆուտբոլիստների խաղային եւ տարածքային բացայայտ առաւելութեամբ, եւ եթէ չլինէր VAR-ի միջամտութիւնը, որի արդիւնքում չընդունւեց Իրանի խփած երեք գնդակը, կը գրանցւէր խմբային փուլի խոշորագոյն արդիւնքը: Մեհդի Թարեմիի 26-րդ եւ 65-րդ րոպէներին խփած գնդակների շնորհիւ Իրանը յաղթեց 2:1 հաշւով, եւ ցոյց տալով 100%-անոց արդիւնք՝ 9 միաւորով դորս եկաւ յաջորդ փուլ: Երկրոդ-երրորդ հորիզոնականները 4-ական միաւորով կիսեցին ԱՄԷ-ի եւ Պաղեստինի ընտրանիները, իսկ Հոնկոնգը, որը վերջին խաղում 0:3 հաշւով պարտւել էր Պաղեստինին, առանց միաւորի եզրափակեց մրցաշարային աղիւսակը:

Այսօր՝ յունւարի 24-ին կը կայանայ երկու հանդիպում: D խմբում կը մրցեն Ճապոնիան եւ Ինդոնեզիան, Իրաքն ու Վիետնամը:

Առնչւող Յօդւածներ

Back to top button