Մարզական

Արսէն Յարութիւնեանը 52 վայրկեանում յաղթեց թուրք մրցակցին եւ հռչակւեց Եւրոպայի քառակի չեմպիոն

Արսէն Յարութիւնեանը թուրք մրցակցի նկատմամբ յաղթանակով հռչակւեց Եւրոպայի քառակի չեմպիոն: Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացւող ազատ ոճի ըմբշամարտի Եւրոպայի առաջնութիւնում 57 կգ. քաշայինների եզրաափակիչում Հայաստանի թիմի առաջատար ըմբիշը գօտեմարտեց թուրք Մուհամեդ Կարաւուսի հետ: Գօտեմարտի առաջին վայրկեանին Յարութիւնեանը յարմար բռնւածքով 4 գլորումով հաշիւը դարձրեց 10:0 եւ 4-րդ անգամ նւաճեց չեմպիոնի տիտղոսը:

Աշխարհի եռակի բրոնզէ մեդալակիր, Եւրոպայի եռակի ու գործող չեմպիոն, Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նւաճած Արսէն Յարութիւնեանը պայքարը սկսել էր քառորդ եզրափակիչից, որտեղ ժամանակից շուտ 10:0 հաշւով վստահ յաղթանակ էր տարել Ուկրաինայի ներկայացուցիչ Կամիլ Կերիմովի նկատմամբ: Կիսաեզրափակիչում նա մրցեց Ադրբեջանի ներկայացուցիչ Իսլամ Բազարգանովի նկատմամբ եւ յաղթեց 10:0 հաշւով: Գօտեմարտը տեւեց 1 րոպէ 25 վայրկեան:

Արսէն Յարութիւնեանը Եւրոպայի չեմպիոն է դարձել նաեւ 2019, 2022 եւ 2023 թւականներին:

Արսէն Յարութիւնեանը 23 տարեկան է: 2021, 2022 եւ 2023 թւականների աշխարհի բրոնզէ մեդալակիր է, աշխարհի Մ23 կրկնակի չեմպիոն, երիտասարդների Եւրոպայի չեմպիոն, Տոկիօ-2020 Օլիմպիական խաղերի մասնակից: Սեպտեմբերին Բելգրադում անցկացւած աշխարհի առաջնութիւնում բրոնզէ մեդալ նւաճելով, նւաճեց նաեւ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր:

Sport.news.am

Առնչւող Յօդւածներ

Back to top button