Հայաստան - Արցախ

Մինչ Փաշինեանն ու իր թիմակիցներն ինքնագոհ զւարճանքների մէջ են, Ադրբեջանը նախապատրաստութիւն է տեսնում` հերթական պահանջը կեանքի կոչելու համար

ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան պատգամաւոր Տիգրան Աբրահամեանը գրել է

«Ադրբեջանի պահանջը Տաւուշի 4 գիւղերի յանձնման վերաբերեալ Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացում նոր բան չէ:

Սրա մասին Ալիեւը բաց տեքստով մի քանի ամիս առաջ էր խօսում, երբ ասում էր, որ ոչ անկլաւային 4 գիւղերն առանց պայմանի պէտք է իրենց յանձնւի, իսկ 4 անկլաւի մասով լրացուցիչ պէտք է քննարկում արւի` հասկանալու համար, թէ ինչպէս է դրանց հետ հաղորդակցութիւն ապահովելու:

Խնդիրներից մէկն այստեղ այն է, որ ինչ 2020 թւականից առաջ է եկել սահմանների ճշգրտման հարցը ու թեման բանակցութիւնների օրակարգի մաս դարձել, զուգահեռ Ադրբեջանը 2020-23 թւականների ընթացքում, ուժի ու պարտադրանքի միջոցով, սեփական պատկերացումների շրջանակներում, զաւթել է ոչ միայն Արցախը, այլ ՀՀ մի շարք հատւածներ, որի հետեւանքով հայկական կողմի մի քանի հարիւր զոհ է ունեցել:

Ու մինչ Փաշինեանն ու իր թիմակիցներն ինքնագոհ զւարճանքների մէջ են` Ադրբեջանը դիւանագիտական եւ քարոզչական նախապատրաստութիւն է տեսնում` հերթական պահանջը կեանքի կոչելու համար»:

Panorama.am

Առնչւող Յօդւածներ

Back to top button