Հայաստան - Արցախ

Փակւում է Երեւանի պետական կոնսերւատորիան․ սա նոյնն է, ինչ թուրքը գրաւի Երեւանը

Մեներգչուհի, միջազգային մրցոյթների դափնեկիր, Կոմիտասի անւան Երեւանի պետական կոնսերւատորիայի դոցենտ Աննա Պօղոսեանը «Ֆէյսբուք»-եան իր էջում անդրադարձել է կոնսերւատորիայի փակմանը.

«Փակւում է Երեւանի պետական կոնսերւատորիան: Սա նոյնն է, ինչ թուրքը գրաւի Երեւանը:

Կոնսերւատորիայի շէնքում հանգրւանելու է մի հերթական հիւրանոց, այսինքն՝ 600 տարի թուրքի աճեցրած գեղջուկների եւ վաշխառուների սերունդ հայախօսները կը տօնեն հերթական յաղթանակը՝ հայրենավաճառ տականքների իշխանութեան շնորհիւ: Աւարտւում է եւ շատ անփառունակ, մի փորձ՝ հայ ազգին հասցնելու երաժշտական մեծ արւեստի աւետիսը: Սա ազգային աղէտի հերթական մի արար է, որն արժանանում է «ազգի» լուռ համաձայնութեան, իսկ իրականում՝ վերջնական ինքնասպանութեան: Կոնսերւատորիայի շէնքը յատուկ կառուցւած է երաժշտական արւեստ ուսուցանելու համար: Այն իրականում մեր ազգի երեսն է, որը շուտով վերածւելու է մի հերթական անառականոցի։ Ազգը արժանի է պետականութեան, երբ անշարժ գոյքի եկամտաբերութիւնը երկրորդական է արւեստի առջեւ: Ցաւալի է այս ամէնը: Չկայ արցախցի, ով հրապարակաւ դէմ է Արցախի յանձմանը, չկայ գեներալ, ով դէմ է բանակի ոչնչացմանը, չկայ երաժիշտ, ով դէմ է երաժշտական արւեստի ոչնչացմանը: Սա աղէտ էլ չէ, սա ինքնակործանում է: Կոնսերւատորիայի փակման դէմ պէտք է լինէր բոլոր, բոլոր երաժիշտների ընդվզում, բայց այն չկայ: Ինչպէս չկայ ընդվզում պետականութեան կորստի դէմ: Ֆաշիստական այս ինքնանւաստացումը մի օր երեւի կաւարտւի՝ յուսամ ոչ արտաքին նւաճման հետեւանքով: Այսօր կոնսերւատորիայի փակման դէմ բողոքող չկայ՝ ստրուկը կերել է գրեթէ բոլորին:

Հասկանալի է, որ ազգակործան այս հերթական արարը եւս կը պսակւի յաջողութեամբ, ինչպէս Արցախի յանձնումը եւ Հայաստանի տարածքների զիջումը: Մնացել ենք 10-15 հոգով, ովքերով սարսափած ենք այս սրիկայութիւնից եւ իրենց «երաժիշտ» համարող ոլորտի անհամար ոչնչութիւններից: Ակնյայտ է, որ կոնսերւատորիայի վերականգնումը՝ հայրենավաճառ տականքների հեռացումից յետոյ, միգուցէ լինի նաեւ անհնար: Ոչ մէկին ոչ մի կոչ չեմ անում, քանզի ստրկացած ազգին նման կոչերով դիմելը անիմաստ է: Չէք ուզում դասական երաժշտութիւն, չէք ուզում Կոմիտաս, ուրեմն ապրէք թուրքական մուղամի տակ: Բայց միեւնոյնն է՝ Հայկը յաղթելու է Բէլին, հայկական երաժշտութիւնը կը վերածնւի, Խաչատուրեանը եւ Բաբաջանեանը, Սպենդիարեանն ու Միրզոյեանը, մեր միւս մեծերը կը վերադառնան, իսկ հիմա՝ դաւաճանների օրերն են, որոնց մենք հայերս, պէտք է դիմանանք»,- գրել է նա:

Առնչւող Յօդւածներ

Back to top button