Իրան

Հարաւային Կովկասում կարգաւորմանը խոչընդոտում է այլ երկրների ներկայութիւնը. ՌԴ-ում Իրանի դեսպան

Հարաւային Կովկասում կարգաւորմանը խոչընդոտում է այլ երկրների ներկայութիւնը։ Այս մասին NEWS.ru-ի թղթակցին յայտնել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին: Գրում է Tert.am-ը:
«Այս տարածաշրջանի վեց երկրները՝ Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, Ադրբեջանը, Հայաստանը եւ Վրաստանը, այս տարածաշրջանի լաւագոյն փորձագէտներն են, այլ ոչ թէ որոշ այլ երկրներ»,- ասել է դիւանագէտը: Իրանի դեսպանի խօսքով, տարածաշրջանում խնդիրների լուծման ամենաօգտակար ձեւաչափը «3+3» հարթակի շրջանակում հանդիպումն է. նա յոյս է յայտնել, որ այս տարի կրկին կը կայանայ նոր հանդիպում։
«3+3» ձեւաչափով Հարաւային Կովկասի հարցերի քննարկմանը մասնակցում են Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան։

Առնչւող Յօդւածներ

Back to top button