Մարզական

Մահացել է «Արարատ»-ի 80-ականների աւագ Աբօ Ամիրեանը

Ցաւով տեղեկացանք, որ 68-տարեկան հասակում հիւանդութեան հետեւանքով, կեանքից հեռացել է «Արարատ»-ի ֆուտբոլի տարիների կիսապաշտպան, 80-ականների սկզբի աւագ` Աբօ Ամիրեանը:

Աբոն «Արարատ»-ում խաղացել է մինչեւ 1983-4 թթ., 10 մրցաշրջան` աւելի քան 180 անգամ կրելով թիմի խորհրդանշական նարնջագոյն մարզաշապիկը:

Նա երիտասարդների այն սերնդին էր պատկանում, որոնք 70-ականների վերջին եւ 80-ականների սկզբին ապահովեցին «Արարատ»-ի ֆուտբոլի վերելքը, մասնաւորապէս այն տարիներին, երբ թիմն անկման միտում էր արձանագրել:

«Պայքարունակութիւնը» բնորոշւում է որպէս սիրւած ֆուտբոլիստի կերպարային ընդգծւած առանձնայատկութիւններից, որը մշտապէս խաղադաշտում վերածւել է մրցակիցների «ահն ու սարսափ»-ի: Կիսապաշտանի դիրքում հանդէս եկող Աբօ Ամիրեանը նաեւ աչքի է ընկել՝ «Սանաթ Նաւթ», «Թաջ», «Փերսփոլիս» եւ «Շահին» ակումբների կազմերում:

Մեր ցաւակցութիւններն ենք յայտնում ֆուտբոլիստի հարազատներին եւ բարեկամներին:

Առնչւող Յօդւածներ

Back to top button