Մարզական

Մահացել է ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Անդրեաս Բրեմէն

63 տարեկանում մահացել է Գերմանիայի (Գերմանիայի Դաշնային Հանրապետութիւն) հաւաքականի կազմում աշխարհի չեմպիոն Անդրեաս Բրեմէն, հաղորդում է DPA-ն։ Մահւան պատճառը նրա ընտանիքը չի յայտնել։

Բրեմէն հանդէս է եկել պաշտպանի եւ կիսապաշտպանի դիրքում։ Գերմանիայի հաւաքականի կազմում աշխարհի չեմպիոն է դարձել 1990 թւականին։

Ակումբային կարիերայի ընթացքում Բրեմէն հանդէս է եկել «Կայզերսլաուտերն»-ում, «Բաւարիա»-ում, «Ինտեր»-ում եւ «Ռէալ Սարագոսա»-ում, դարձել է Գերմանիայի կրկնակի եւ Իտալիայի չեմպիոն։

Sport.news.am

Առնչւող Յօդւածներ

Back to top button