Մարզական

Նէյմարը 10-րդ մարզիկն է պատմութեան մէջ, ով վաստակել է միլիարդ դոլար

«Ալ-Հիլալի» յարձակւող Նէյմարն իր կարիերայում մէկ միլիարդ դոլար է վաստակել, գրում է Transfer News Live-ը:

Ըստ աղբիւրի, պրոֆեսիոնալ մակարդակում ելոյթների սկզբից բրազիլացին վաստակել է 933.2 միլիոն եւրօ (1.01 միլիարդ դոլար): Այս գումարը ներառում է աշխատավարձերը, հովանաւորչական պայմանագրերը եւ եկամտի այլ աղբիւրներ:

32-ամեայ ֆուտբոլիստը դարձաւ 10-րդ մարզիկը, ում յաջողւել է այսքան գումար վաստակել իր կարիերայում:

Միլիարդատէր մարզիկների ամբողջական ցուցակը.

Մայքլ Ջորդան (ԱՄՆ, բասկետբոլ)-2,7 միլիարդ դոլար;

Թայգեր Վուդս (ԱՄՆ, գոլֆ)-1,85 միլիարդ դոլար;

Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա, ֆուտբոլ)-1,57 միլիարդ դոլար;

Լեբրոն Ջէյմս (ԱՄՆ, բասկետբոլ)-1,36 միլիարդ դոլար;

Լիոնէլ Մեսսի (Արգենտինա, ֆուտբոլ)-1,36 միլիարդ դոլար;

Ռոջեր Ֆեդերեր (Շւէյցարիա, թենիս)-1,17 միլիարդ դոլար;

Ֆլոյդ Մէյւեզեր (ԱՄՆ, բռնցքամարտ)-1,14 միլիարդ դոլար;

Դէյւիդ Բեքհեմ (Մեծ Բրիտանիա, ֆուտբոլ)-1,13 միլիարդ դոլար;

Ֆիլ Միքելսոն (ԱՄՆ, գոլֆ)-1,05 միլիարդ դոլար;

Նէյմար (Բրազիլիա, ֆուտբոլ)-1,01 միլիարդ դոլար:

Առնչւող Յօդւածներ

Back to top button