ԱտրպատականԹեհրանՀամայնքՆոր Ջուղա

Իրանահայ համայնքի երեք թեմերում նշւեց Ամանորը

«ԱԼԻՔ» – Իրանահայ համայնքի երեք թեմերում թէ՛ եկեղեցական արարողութիւններով եւ թէ՛ միութիւններում նշւեց 2024 թւականի Ամանորը: Թեհրանի հայոց թեմի Ս. Սարգիս, Սրբոց Թարգմանչաց, Ս. Աստւածածին, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եւ Սրբոց Վարդանանց եկեղեցիներում դեկտեմբերի 31-ի կէս գիշերւայ ժամը 12-ին Նոր տարւայ առիթով մատուցւեց ս. պատարագ:

Թեհրանի Ս. Սարգիս մայր եկեղեցում ս. պատարագ մատուցեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը եւ պատարագի ընթացքում քարոզեց:

Յունւարի 1-ին եւս իրանահայ համայնքի երեք թեմերի հայոց եկեղեցիներում մատուցւեց ս. պատարագ:

Առնչւող Յօդւածներ

Back to top button