ԱտրպատականԻրանՔաղաքական

ԴԱՏԱՊԱՐՏԱԳԻՐ

Սիոնիստական ռեժիմի դաժան յարձակումը Սիրիայի Դամասկոս քա­ղաքում Իրանի Իսլամական Հանրապետութեան հիւպատոսութեան շէնքի վրայ, որը յանգեցրել է այս երկրի զաւակների նահատակութեան, խստօրէն դատապարտում ենք։

Այս կեղծ վարչակարգի պատմութիւնը անմեղ մարդկանց սպանութեան եւ մարդասիրական ու դիւանագիտական բոլոր չափանիշերը խախտելու վրայ է հիմ­նւած եւ այս յարձակումը մանկասպան վարչակարգի թուլութիւնն ու անկումն է ցոյց տալիս։

 Չենք կասկածում, որ սիոնիստների սեւ անցեալն ու յանցագործութիւնները՝ անմեղ եւ անպաշտպան մարդկանց դէմ կատարած տեղահանումն ու սպանութիւնը եւ յաջորդական անյաջողութիւններից յետոյ, աշխարհի մարդկանց մօտ համաշխարհային ատելութիւն եւ նողկանք է առաջացրել, ինչը արդէն վկայում է նրանց անկման մասին։

 Ի վերջոյ, անձնապէս մեր եւ Ատրպատականի հայոց թեմի Թեմական խորհրդի անունից ցաւակցում ենք երկրի գերագոյն առաջնորդ այաթ. Խամենէին, Իրանի Իսլամական Հանրապետութեան համակարգի յարգարժան պատասխանատուներին, ժողովրդին եւ նահատակների ընտանիքներին, եւ աղօթում ենք առ Աստւած խա­ղաղութիւն ու համբերութիւն պարգեւի նրանց եւ ինչու չէ յարձակման հետեւանքով վիրաւորւածների շուտափոյթ ապաքինման համար:

Աղօթարար՝

ԳՐԻԳՈՐ ԱՐՔ․ ՉԻՖԹՃԵԱՆ

Առաջնորդ Ատրպատականի հայոց թեմի

Առնչւող Յօդւածներ

Back to top button