Դաշնակցական Բեմ

Ուժային կառոյցները շարունակում են ծառայել ոչ թէ պետութեանը, այլ ՀՀ գլխաւոր սպառնալիք, ցեղասպանութեան յանցակից Նիկոլ Փաշինեանին

Տաւուշում միակողմանի զիջումների ֆոնին ընդդիմախօսներին լռեցնելու փորձերը Հայաստանում հաստատւած բռնատիրական համակարգի ամենավառ ցուցիչն է:

Ոստիկանութիւնը եւ առհասարակ ուժային կառոյցները շարունակում են ծառայել ոչ թէ պետութեանը, այլ ՀՀ գլխաւոր սպառնալիք, ցեղասպանութեան յանցակից Նիկոլ Փաշինեանին։

Մէկ անգամ եւս յիշեցնեմ ուժային կառոյցների ղեկավարներին. դուք ձեր գործողութեամբ մեղսակից էք դառնում Նիկոլի կողմից իրականացւող յանցագործութիւններին։

Դուք վերածւել էք այլախոհներին հետապնդելու, իշխանութիւնը պահելու հարմար գործիքի:

Հասկացէ՛ք, այս ռեժիմի ապօրինի հրամանները կատարելով` աջակցում էք Ալիևին, մասնակից դառնում հայակործան ծրագրերին:

Եթէ Նիկոլը ձեզ հաւատացրել է, որ ինքը յաւերժ է,  իմացէ’ք, որ հերթական անգամ խաբել է:

Իշխան Սաղաթէլեան
ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր

 

Առնչւող Յօդւածներ

Back to top button