Հայաստան - ԱրցախՔաղաքական

Բագրատ Սրբազան. «Պիտի այս շունչը տարածւի ամէն քաղաք, ամէն գիւղ»

«ԱԼԻՔ» – Երէկ՝ ապրիլի 26-ին, Տաւուշի թեմի առաջնորդ Բագրատ արք. Գալստանեանը Կիրանցում ոստիկանների հետ բախումից յետոյ իրավիճակը որոշակիօրէն հանդարտւելուց յետոյ խօսքով դիմել է ժողովրդին: Հաղորդում է  News.am-ը:

«Մեր ժողովուրդը, ինչպէս միշտ, հերոսաբար պատնէշ եղաւ իր տանը:

Սա ստի եւ ճշմարտութեան պայքար է, եւ ճշմարտութիւնը պէտք է յաղթի։ Այսօր դուք այստեղ յաղթանակի հիմքերն էք դրել։ Ոչ ոք ո՛չ այդ պատիւը, ո՛չ այդ յաղթանակը ձեզնից ու մեզնից չի կարող խլել։ Դուք՝ ընդամէնը մի բուռ ժողովուրդ, խառնել էք իրար հաշիւները։

Տեսնում էք՝ զոռով, բռնութեամբ, ինչպէս ասես՝ փորձում են իրենցն առաջ տանել, բայց այս գործընթացը պէտք է կասեցւի։ Պիտի այս շունչը տարածւի ամէն քաղաք, ամէն գիւղ, ամէն դպրոց ու հաամալսարան, ամէն աւտոբուս ու միկրոաւտոբուս։ Պիտի՛ տարածւի։

Կիրանցը, Բաղանիսը, մեր գիւղերը 30 տարի շարունակ պահել են ամբողջ Հայաստանի Հանրապետութիւնը, որպէս սահմանապահ ժողովուրդ՝ Հայաստանի դարպասները պահած ժողովուրդ։ Հիմա ամբո՛ղջ Հայաստանը պէտք է պաշտպանի Կիրանցի, Բաղանիսի, Ոսկեպարի, մեր միւս սահմանապահ բնակիչների իրաւունքներն ու կեանքը։ Ամբո՛ղջ Հայաստանը։ Դրա ժամն է»,- ասել է նա:

Առնչւող Յօդւածներ

Back to top button