Հայաստան - ԱրցախՄարզական

Հենրիխ Մխիթարեան. «Սիրտս կոտրւում է..․ Այս սարսափի մէջ մեզ անհրաժեշտ է շտապ մարդասիրական օգնութեան անյապաղ մոբիլիզացիա Լաչինի միջանցքով»

Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան, ԻՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան Հենրիխ Մխիթարեանը սոցիալական իր էջերում անդրադարձել է Արցախում շարունակւող ողբերգութեանը։

Նա մասնաւորապէս նշել է, որ տասը ամիս տեւած շրջափակումից յետոյ սեպտեմբերի 19-ին ադրբեջանական զինուժը սկսեց դաժան գնդակոծել Լեռնային Ղարաբաղը։

«Սիրտս կոտրւում է, երբ տեղեկանում եմ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանւած եւ զանգւածային արտագաղթով Հայաստան փախչող հազարաւոր հայ ընտանիքների, կորուստների, վիրաւորումների եւ Մարդու իրաւունքների կոպիտ խախտումների մասին:

Իրավիճակը, որից այժմ տառապում են Լեռնային Ղարաբաղում մարդիկ, յիշողութիւններ է բերում պատմութեան ամենամութ ժամերից։ Մենք յաճախ յետ ենք նայում այդ մութ էջերին՝ սպանութիւններ, էթնիկ զտումներ եւ համակենտրոնացման ճամբարներ, եւ ափսոսում, որ ոչ ոք չարեց հնարաւորը դա կանգնեցնելու համար: Մենք չենք կարող յետ բերել անցեալի վայրագութիւնների զոհերին, բայց մենք դեռ կարող ենք կանխել ցեղասպանութիւնը Լեռնային Ղարաբաղում։

Այս սարսափի մէջ մեզ անհրաժեշտ է շտապ մարդասիրական օգնութեան անյապաղ մոբիլիզացիա Լաչինի միջանցքով եւ միջազգային դիտորդական առաքելութիւնների տեղակայում՝ մարդկութեան դէմ ուղղւած այս յանցագործութիւնները դադարեցնելու համար:

Այժմ հրատապ է միջազգային առաջնորդների համար ոտքի կանգնել էթնիկ զտումների դէմ եւ օգտագործել բոլոր հնարաւոր քաղաքական գործիքները՝ տարածաշրջանում ռազմական գործողութիւններին վերջ դնելու համար։

Երեխաներն իրաւունք ունեն խաղաղ ապրելու իրենց հայրենիքում»,- ցաւով գրել է սիրւած ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարեանը։

Առնչւող Յօդւածներ

Back to top button