Հայաստան - ԱրցախՄշակութային

Լոյս է տեսել Ռ. Տէր-Մինասեանի «Հայաստանը եւ աշխարհաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում» գիրքը

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, Խ. Աբովեանի անւան հայկական պետական մանկավարժական համալսարանի Համաշխարհային պատմութեան ամբիոնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր Խաչատուր Ստեփանեանի աշխատասիրութեամբ, առաջաբանով եւ ՀՊՄՀ պատմութեան եւ հասարակագիտութեան ֆակուլտետի խորհրդի երաշխաւորութեամբ լոյս է տեսել հայ ականաւոր պետական, կուսակցական գործիչ, երկրառազմավարական մտքի եզակի ներկայացուցիչ Ռուբէն Տէր-Մինասեանի «Հայաստանը եւ աշխարհաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում» ծաւալուն հատորը:

Գրքում ներկայացւած են մեծանուն գործչի երկու կարեւոր ուսումնասիրութիւններ, որոնք իրենց բովանդակային ընկալմամբ մէկ ամբողջութիւն են կազմում: Հեղինակը մանրակրկիտ վերլուծում է տարածաշրջանում՝ Հայաստանի շուրջ տեղի ունեցող մեծ տէրութիւնների աշխարհակալական ձգտումների անցած ուղին, արդի ժամանակաշրջանում դրանց ընթացքը եւ հնարաւոր զարգացումները:

Arfd.am

Առնչւող Յօդւածներ

Back to top button