Միջազգային

Մարիա Զախարովան արձագանքել է Իսրայէլի դեսպանի՝ Իրանի յարձակումը դատապարտելու կոչին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարութեան պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր Telegram-ալիքում արձագանքել է Իսրայէլի դեսպան Սիմոնա Հալպերինի՝ երկրի տարածքի վրայ Իրանի յարձակումը դատապարտելու կոչին։

Ըստ Զախարովայի, Թել Աւիւը երբեք չի դատապարտել ռուսաստանեան  շրջանների վրայ ուկրաինական հարւածները։

«Սիմոնա, յիշեցրէք ինձ, ե՞րբ է Իսրայէլը դատապարտել Կիեւի վարչակարգի առնւազն մէկ հարւած ռուսաստանեան շրջաններին: Չէ՞ք յիշում: Ես էլ։ Փոխարէնը ես յիշում եմ իսրայէլական  պաշտօնեաների պարբերական յայտարարութիւնները՝ ի պաշտպանութիւն Զելենսկու գործողութիւնների։ Բանկովայի ստահակների այդ յանցաւոր, ահաբեկչական գործողութիւնների, որոնց արդիւնքում տարէցտարի սպանւում են խաղաղ բնակիչներ, ոչնչացւում են քաղաքացիական ենթակառուցւածքները»,- գրել է ՌԴ ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչը։

Առնչւող Յօդւածներ

Back to top button