Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Վահէ Դաւթեան. «Արդեօ՞ք Բաքուն կօգտւի Մերձաւոր Արեւելքում սրացումից՝ ստանալու այսպէս կոչւածը «Զանգեզուրի միջանցք»-ը»

Քաղաքական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգութեան փորձագէտ Վահէ Դաւթեանը տելեգրամեան իր ալիքում գրում է.

«Արդեօ՞ք Բաքուն կօգտւի Մերձաւոր Արեւելքում սրացումից՝ ստանալու այսպէս կոչւածը «Զանգեզուրի միջանցք»-ը»։

Առաջին հայեացքից դա միանգամայն հնարաւոր է։

Ընդորում, երկու կարեւոր հանգամանք համընկնում են.

1- Իրանը, որպէս «միջանցքային ռազմավարութիւնը» զսպող դերակատար, այժմ ընկղմւած է Իսրայէլի ուղղութեան մէջ։

2- Երեւանում, քաղաքական ներքաղաքական ելնելով, ամէն պայման առկայ է յաջորդ ռազմավարական զիջումների գնալու համար։

Միւս կողմից, Իրանը համակարգային խաղացող է, որի համար Հայաստանի հետ սահմանի պահպանումն անուղղակիօրէն սիոնիզմի դէմ պայքարի բաղկացուցիչ մասն է։

Իրանի թուլացումը հիւսիսային ուղղութեամբ լուրջ փոփոխութիւնների կը յանգեցնի Հարաւային Կովկասում՝ այստեղ իսրայելական գործօնի ակտիւացման հնարաւորութեամբ։

Չմոռանանք 2021-2022 թթ. Թեհրանից հնչող յայտարարութիւնները` Ադրբեջանում սիոնիստական ​​ռեժիմի ներկայութեան մասին։

Այսպէս թէ այնպէս, Մերձաւոր Արեւելքում տեղի ունեցող իրադարձութիւնները միշտ անդրադառնում են Հարաւային Կովկասի վրայ։

Սա է աշխարհաքաղաքական օրգանիկան»։

Առնչւող Յօդւածներ

Back to top button