Իրան

Նասեր Քանանի. «Մարդու իրաւունքների քաղաքական եւ գործիքային օգտագործումը ԱՄՆ-ի արտաքին քաղաքականութեան իրականութեան մի մասն է»

«ԱԼԻՔ» – Իրանի արտաքին գործերի նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Նասեր Քանանին յայտարարել է. «Մարդու իրաւունքների քաղաքական եւ գործիքային օգտագործումը ԱՄՆ-ի արտաքին քաղաքականութեան իրականութեան մի մասն է»:

«Թասնիմ» լրատւական գործակալութեան համաձայն՝ Նասեր Քանանին ընդգծել է, որ ամերիկացի պաշտօնատարները, ակտիւացնելով Իրանում մարդու իրաւունքների մասին իրենց քարոզչամեքենան, չեն յաջողելու սրբագրել ԱՄՆ-ի գործակցութիւնն ու բռնաճնշումը՝ Գազայում եւ Յորդանան գետի արեւմտեան հատւածում, Պաղեստինի իրաւազրկւած ժողովրդի ցեղասպանութեան ու զանգւածային սպանութիւնների առումով:

Քանանին յստակեցրել է, որ ԱՄՆ-ը, մարդկային խղճի եւ աշխարհի հասարակական կարծիքի մօտ, գլխաւոր ամբաստանեալն է՝ մարդու իրաւունքները եւ մարդասիրական օրէնքները խախտելու առումով, քանի որ մասնակից է սիոնիստական ռեժիմին զինելու հարցով: Նա նշել է, որ այդ երկրի ցուցադրական ու կեղծաւոր քայլերը, այն առումով, որ չի խնայում իր ջանքը պաղեստինցիների համար սննդամթերք ու դեղորայք մատակարարելու խնդրով, չի սրբագրում այն հանգամանքը, որ ԱՄՆ-ը կատարելապէս հովանաւորում է սիոնիստական ռեժիմի ռազմական յանցագործութիւնները:

Առնչւող Յօդւածներ

Back to top button